19 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Սեքսի եւ ինտելեկտի ուղիղ կապը

Իտալացի գիտնականները պնդում են, որ սեքսով զբաղվելն օգտակար է ոչ միայն մեր կազմվածքի եւ ընդհանուր առմամբ առողջության համար, այն նաեւ ունակ է զարգացնել մարդու մտավոր ունակությունները:

Մասնագետները ուսումասիրություն են անցկացրել` կամավորներին բաժանելով 3 խմբի. զույգեր, որոնք նոր են սկսել հանդիպել, տղամարդ եւ կին, ովքեր բավականին վաղուց են հարաբերությունների մեջ, եւ միայնակ մարդիկ: Բոլոր մասնակիցներին առաջարկել են լաբորատորիայում արյան անալիզ հանձնել: 

Պարզվել է, որ առաջին խմբի մոտ նյարդային բջիջների կտրուկ աճ է նկատվել, ինչը պատասխանատու է զգոնության, ուշադրության եւ այլ մտավոր գործընթացների համար:

Արդյունքներն ստանալուց հետո գիտնականները եկել են այն եզրակացության, որ սեքսը դրական է ազդում ինտելեկտի զարգացման վրա: Դա հատկապես վերաբերում է այն զույգերին, որոնք նոր են հարաբերություններ սկսել: 

Մեկ այլ ուսումնասիրություն, որն անց են կացրել ԱՄՆ-ի գիտնականները, ցույց է տվել, որ նյարդային բջիջների ձեւավորումն ուղղակիորեն կապված է սեռական հարաբերությունների քանակի հետ: Մասնագետները նաեւ պարզել են, որ 2 սեռերի սեռապես ակտիվ ներկայացուցիչներն էլ հրաշալի հիշողություն ունեն, գրեթե հակված չեն դեպրեսիվ վիճակների եւ զգալիորեն լավ են հաղթահարում սթրեսները:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ