21 Մայիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Ջոլիի եւ Փիթի գինին վաճառվել է հաշված ժամերի ընթացքում

Հոլիվուդյան ամուսիններ Անջելինա Ջոլիի եւ Բրեդ Փիթի մասնակցությամբ Ֆրանսիայում արտադրված վարդագույն գինին 5 ժամվա ընթացքում վաճառվել է ինտերնետում:

Գինին արտադրվել է Ֆրանսիայի հարավում գտնվող Շատո Միրավալ կալվածքում, որը պատկանում է  դերասանական զույգին: Վաճառքի էր հանվել 6 հազար շիշ: Գինին պատրաստվել էր Շատո դե Բոկաստելի սեփականտեր Պերեն ընտանիքի հետ համատեղ:

Նշվում է, որ Փիթը եւ Ջոլին ակտիվ մասնակցություն են ունենում արտադրական գործընթացում: Նրանք մասնակցում են նաեւ գինու պիտակի դիզայնի որոշման գործին: Պիտակի վրա բացի աստղային զույգի անուններից գրված  է նաեւ Պերեն ընտանիքի անունը: Սպասվում է, որ 2013-ի ամռանը աստղային ամուսինները կարտադրեն նաեւ սպիտակ գինի: 

Երկար ժամանակ Շատո Միրավալում արտադրվող վարդագույն գինին կոչվում էր “Փինք Ֆլոյդ” այն բանից հետո, երբ 1979-ին այնտեղ գտվող ստուդիայում ձայնագրվել էր Ռոջեր Ուոթերսի վոկալային պարտիան հայտնի “The Wall” ալբոմի համար: Ջոլին եւ Փիթն այդ կալվածք են տեղափոխվել 2008-ին:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ