18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Դատարանը նորվեգացուն ստիպել են գնել ուրվականներով լի տունը

Նորվեգիայում տարօրինակ դատական գործընթաց է տեղի ունեցել: Մի տղամարդ որոշել է Օսլոյից հյուսիս գտնվող մի դղյակ գնել, նույնիսկ պայմանգիր է ստորագրել, մնացել է միայն գումարը վճարել: Այնուհետեւ նա միտքը փոխել է եւ որոշել չգնել դղյակը, իսկ վաճառողը դատական հայց է ներկայացրել նրա դեմ:

Սակայն ամենահետաքրքիրն այդ պատմության մեջ գնորդի հրաժարվելու դրդապատճառներն են: Նրան վախեցրել են ուրվականները: Տեղի բնակիչների խոսքով` այդ տունը լի է ուրվականներով, սակայն վաճառողը լռել է այդ մաիսն: 

Սակայն դատարանն ամեն դեպքում հայցվորի կողմն է անցել եւ տղամարդն ստիպված է գնել չարաբաստիկ տունը: Պաշտոնական ձեւակերպումն էլ հետեւյալն է` ուրվականները չեն կարող պատճառ դառնալ պայմանագրի խզման համար, քանի որ օրենքով նրանք գոյություն չունեն: 

Նորվեգական “TV 2″ հեռուստաընկերությունը տարածքի բնակիչներից հետաքրքրվել է տան մասին եւ ահա թե ինչ հետաքրքիր փաստեր են արձանագրել հարեւանները.

-այդ տանն իրենք իրենց դարակներից իրեր են ընկնում

– դարակները եւս շատ հեշտությամբ ընկնում են` նույնիսկ երբ ամուր են փակցված

– երբեմն կարելի է տեսնել ծեր կնոջ ուրվական, որը տուն է մտնում եւ կորչում

Բացի այդ, լսվում է մեքենան գործի գցելու ձայն, երբ տարածքում մեքենա չկա, դռան փակվելու ձայն, երբ մարդ չկա, դատարկ նկուղում ինքն իրեն  միանում է լույսը, իսկ անտեսանելի մարդու վրա շներն են շարունակ հաչում:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ