Խոսում են հանճարեղ կանայք /ֆոտո/
Կան հայտնի կանայք, ովքեր հիշվում եւ սիրվում են ոչ միայն գեղեցիկ արտաքինի կամ տաղանդի, այլ նաեւ ինտելեկտի եւ իմաստնության շնորհիվ: Եվ այսպես, հայտնի կանանց հայտնի խոսքերը, որոնք ակտուալ են բոլոր ժամանակներում:
“Իսկապես գեղեցիկ կինը միշտ բարի է` թե մյուս կանանց, թե ընդհանրապես մարդկանց հանդեպ: Նա չի ընդունում մրցակցություն, ինտրիգ եւ ստորություններ”: Շերոն Սթոուն
“Կարիերան հիանալի բան է, սակայն այն ոչ ոքի չի կարող ջերմացնել ցուրտ գիշերը”: “Ես համաձայն եմ ապրել այն աշխարհում, որը տղամարդիկ են ղեկավարում այնքան ժամանակ, որքան կարող եմ այդ աշխարհում կին լինել”: Մերիլին Մոնրո
“Հարկավոր է համոզել տղամարդուն, որ նա հիանալի է եւ նույնիսկ հանճարեղ, սակայն մյուսները դա չեն հասկանում: Ինչպես նաեւ թույլ տալ նրան այն ամենը, ինչ տանը թույլ չեն տալիս, օրինակ` ծխել կամ գնալ, ուր խելքին փչի: Դե, իսկ մնացածը կանեն լավ կոշիկը եւ մետաքսե ներքնազգեստը”: Լիլիա Բրիկ
“Մայրս իմ մեջ անսահման սիրո զգացում է դաստիարակել: Միգուցե ես անտանելի էի երիտասարդ տարիներին, բայց ես միշտ սիրում էի”: Անջելինա Ջոլի
“Հարկավոր է խելք ունենալ բարի գործ կատարելու համար: Հիմարներն ունակ չեն դրան”: Մարկիզա դե Պոմպադուր
“Ցանկացած տղամարդ ավելի շատ հետաքրքրվում է այն կնոջով, որը հետաքրքրվում է իրենով, քան նրանով, ով գեղեցիկ ոտքեր ունի”: Մառլեն Դիտրիխ
“99 դեպքում կանայք իրենց հիմարի պես կպահեն, բայց 100-րդ դեպքում` տղամարդկանցից էլ խորամանկ են լինում”: Ագատա Քրիստի
“Սերը լավագույն կոսմետիկան է”: Ջինա Լոլոբրիջիդա
“Գուցե աքաղաղն ավելի լավ է “ծուղրուղու” ասում, բայց ձուն հավն է դնում”: Մարգարեթ Թետչեր
“Եթե ես ինչ-որ բան եմ անում եւ 100 մարդուց 99-ն ասում են, որ դա իրենց դուր է գալիս, ապա իմ մտքում մնում է այն մեկը, որին դա դուր չի գալիս”: “Ես ինքս իմ սեփական փորձադաշտն եմ եւ ինքս էլ իմ գլուխգործոցը”: Մադոննա