18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ասեմ` ինչպիսին կլինի մարտի 8-դ

Շատ տղամարդիկ հաշվենկատ են, այդ պատճառով էլ մարտի 8-ը տոնելու “սցենարը” կախված է նրանից, թե դուք ինչ կանեք նրանց համար փետրվարի 23-ին:

Զարմանալու կամ վիրավորվելու կարիք չկա. եթե Կանանց միջազգային օրը նախորդեր փետրվարի 23-ին, հավանաբար կանայք էլ նույն կերպ կվարվեին: Այդ պատճառով էլ կանայք պետք է սիրելիի համար իսկական տոն կազմակերպեն, որպեսզի 2 շաբաթ անց նույն անակնկալներն իրենց սպասեն: Այնպես որ, եթե դուք կոսմետիկայի հերթական հավաքածուի կարիքն ունեք, սիրելիի տոնին նվիրեք նրան սափրվելու փրփուր. նա միանշանակ կհասկանա ձեր մտադրությունը եւ ձեզ նույն կերպ “կհատուցի”:

Սակայն կա նաեւ տղամարդկանց մի տեսակ, որոնք ուրախությամբ ընդունում են բոլոր նվերները, հրճվում անակնկալներից, սակայն փոխհատուցելու մասին խոսք էլ չկա: Ի՞նչ անել, եթե ձեր կողքի տղամարդը ոչ մի կերպ չի հասկանում ձեր ակնարկները: Այս դեպքում ավելի լավ է դուք նրան նախօրոք հայտնեք, որ որոշել եք մի այնպիսի անակնկալ մատուցել, որ ոչ ոքի մտքով չէր անցնի: Եթե նա զայրանա, շարունակեք ձեր ջանքերը ոչ թե բառերով, այլ գործով ցուցադրել: Այդ կերպ դուք նրան կներքաշեք “ով ավելի շատ բան կանի սիրելիի համար” խաղի մեջ, ինչը դրական արդյունք կտա ոչ միայն տոների ժամանակ, այլ ընդհանրապես հետաքրքիր կդարձնի ձեր հարաբերությունները:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ