20 Մայիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Ջասթին Բիբերը գիտակցությունը կորցրել է բեմի վրա /վիդեո/

Դեռահաս փոփ երգիչ Ջասթին Բիբերը, ով օրերս նշեց իր 19-ամյակը, շնչառության ընդհատման պատճառով կորցրել է գիտակցությունը: Միջադեպը տեղի է ունեցել Լոնդոնի “O2 Arena” դահլիճում` ելույթի ժամանակ: 

Երգչի պրոդյուսեր Սկուտեր Բրաունը հայտնել է, որ Բիբերը ողջ համերգի ընթացքում դժգոհել է վատ ինքնազգացողությունից: Դա Ջասթինի 3-րդ համերգն էր մի քանի օրվա մեջ, այդ պատճառով էլ երիտասարդի օրգանիզմը գերհոգնած վիճակում է եղել: Իր երիտասարդ տարիքի վրա հույս դնելով` նա որոշել է չհետեւել բժշկի խորհրդին եւ ավելի շատ հանգստանալ:

Ներկայումս Ջասթին Բիբերը բժիշկների հսկողության տակ է գտնվում, նրա առողջական վիճակը անհանգստանալու առիթ չի տալիս: Երգչի երկրպագուները շատ են անհանգստանում իրենց կուռքի առողջության համար եւ նույնիսկ հատուկ խումբ են ստեղծել` “Ջասթին, ընդմիջում արա” կոչով:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ