06 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Ասպետ` սպիտակ ձիու վրա. ինչպե՞ս են կանայք նրան պատկերացնում

Սովորաբար ասում են, որ յուրաքանչյուր կին ունի տղամարդու իր իդեալը, սակայն հարցրեք ցանկացած կնոջ` ինչ հատկանիշներով պետք է օժտված լինի իր կողքի տղամարդը, եւ գրեթե բոլորը կթվեն բնավորության նույն գծերը: 

Բոլոր կանայք ցանկանում են, որ իրենց ընտրյալն իսկակակ տղամարդ լինի, ուժեղ եւ վստահելի, մեղմ, բարի, ինտելեգենտ, խելացի, ուշադիր, հոգատար…տղամարդկային բնավորության առկայությունը բոլոր ժամանկների եւ բոլոր տարիքի կանանց հիմնական պահանջն է երկրորդ կեսից: 

Երիտասարդ աղջիկները նաեւ որոշակի նախընտրություններ ունեն արտաքինի վերաբերյալ: Հիմնականում նրանք նախընտրում են բարձրահասակ, լայնաթիկունք սեւահերներին  կամ կապուտաչյա շիկահերներին:

Ինչ վերաբերում է արտաքին տվյալներին, ապա ավելի հասուն կանայք ասում են, որ սիրեկանը պիտի գեղեցիկ լինի, իսկ ահա կյանքի ուղեկից ընտրելիս դա կարեւոր չէ, այս դեպքում նա պիտի վստահելի լինի: “Տղամարդը գեղեցիկ է ոչ թե դեմքով, այլ խելքով”. այսպիսին է մոլորակի բնակիչ կանանց մեծամասնության կարծիքը:

Ի դեպ, հոգեբանները պնդում են, որ նույնիսկ շատ կարճ զրույցի արդյունքում կանայք շատ ավելի մանրամասնորեն են հիշում զրուցակից տղամարդուն վերաբերող ամեն ինչ`արտաքինը, հագուստը, շարժուձեւը: Պարզվում է, որ կանայք հասցնում են ոչ միայն զրուցել, լսել, ներկայացնել իրենց, այլ նաեւ ընթացքում նկատել այն ամենը, ինչն իրենց դուր է գալիս եւ դուր չի գալիս: Իսկ տղամարդիկ միամտաբար կարծում են, թե կանայք շատախոս են եւ չափազանց տարված իրենց “ճառերով”: 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ