17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

“Դատարկ կաթսաներից”` ռոմանտիկա

Գարնան սկիզբը, որպես կանոն, երազանքներ եւ  ռոմանտիկա է բերում կանանց եւ “գլխացավ”` տղամարդկանց: Վերջիններիս գարնան գալստյան հետ միաժամանակ սկսում է տանջել գլխավոր հարցը` ինչ նվեր գնել սիրելիին մարտի 8-ի կապակցությամբ:

Եվ միայն “ծանր պարտականությունը” կատարելուց հետո են տղամարդիկ թեթեւանում եւ որոշ չափով պատրաստ լինում գարնանային տոնական ռոմանտիկային:

Կանանց միջազգային տոնը, սակայն, բոլորովին էլ ռոմանտիկ պատմություն չունի: 1857-ի մարտի 8-ին Նյու Յորքի կարի եւ կոշկեղենի ֆաբրիկաների աշխատակցուհիները դուրս եկան Մանհեթեի փողոցներ` քաղաքական պահանջներով:

Դեռ այն ժամանակ ամերիկացի կանայք վճռական եւ մարտական էին  տրամադրված: Նրանք տղամարդկանց հետ հավասար իրավունքներ էին պահանջում: Ցույցը մեծ աղմուկ բարձրացրեց եւ կոչվեց “դատարկ կաթսաների” երթ:

Ավելի ուշ նրանց միացան տղամարդիկ եւ հաջողվեց համատեղ ուժերով կանանց աշխատանքային ժամերը 16-ից կրճատել մինչեւ 10 ժամ: Այդ մարտի 8-ից հետո կանայք առաջին անգամ տղամարդկանց հետ հավասար դարձան պրոֆմիութենական կազմակերպությունների անդամներ:

Իսկ այդ օրը կանանց միջազգային տոն հռչակելու “կնքամայրը” կարելի է ասել, գերմանացի սոցիալիստուհի Կլարա Ցետկինն էր, ով նման առաջարկությամբ 1910-ին հանդես եկավ Կոպենհագենում` սոցիալիստ կանանց Միջազգային կոնֆերանսի ժամանակ:

Չնայած դրան, այժմ մարտի 8-ը Գերմանիայում տոն չի համարվում: Այնտեղ այն նշում են միայն նախկին ԽՍՀՄ-ի կամ Ռուսաստանի` Գերմանիայում հաստատված քաղաքացիները:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ