07 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

Բերլուսկոնիին մեկ տարվա ազատազրկման են ենթարկել

Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բերլուսկոնիին մեկ տարվա ազատազրկման են ենթարկել, հաղորդում է “Эхо Москвы” ռադիոկայանը: Դատավճիռը կայացվել է սկանդալի գործով, որը ծագել էր իտալական “Unipol” ապահովագրական ընկերության` երկրի ամենախոշոր բանկերից մեկը գնելու փորձի շուրջ: Պայմանագրին, որն այդպես էլ չկայացավ, մասնակից էին մի շարք իտալացի բարձրաստիճան պաշտոնյաներ, առաջին հերթին` Բերլուսկոնին, ով այդ ժամանակ` 2005-ին, դեռեւս վարչապետ էր:

Դատարանը պարզել է, որ նա անօրինական միջոցներով լսել է իր մրցակցի` ձախ դեմոկրատների կուսակցության քարտուղար Պիեռո Ֆասինոյի հեռախոսազրույցները ապահովագրական ընկերության ղեկավարի հետ, որոնք ոգեւորված քննարկելիս են եղել ապագա պայմանագիրը: Դրանից հետո զրույցի բովանդակությունը հայտնի է դարձել ողջ երկրին:

Բերլուսկոնիի կրտսեր եղբայրը, ով “Ջորնալե” թերթի խմբագիրն է, իր թերթում հրապարակել էր բանակցությունների մասին: Արդյունքում`գործարքը տեղի չունեցավ, իսկ բանկը գնեցին ֆրանսիացի ձեռնարկատերերը: Նախկին վարչապետի եղբայրը դատապարտվեց 2 ու կես տարվա ազատազրկման: Բերլուսկոնիի փաստաբանները զարմացել են դատավճիռից եւ հայտնել, որ բողոքարկելու են այն:

Սա Բերլուսկոնիի դեմ կայացված 2-րդ դատավճիռն է: Նախորդ աշնանը նա 4 տարվա ազատազրկման ենթարկվեց “Mediaset” ընկերությունում ֆինանսական խարդախությունների համար: Չնայած նույն դատարանը նրա ժամկետը կրճատեց մինչեւ մեկ տարի: Սիլվիոյին փրկեց համաներման մասին օրենքը:

Բերլուսկոնիի դեմ եւս 2 մեղադրական կա` մարոկկացի անչափահաս պարուհու հետ հնարավոր ինտիմ կապի եւ “Mediaset” ընկերության հեռարձակման համար իրավունք ստանալու հետ կապված:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ