Ռուս աշակերտուհին ապշեցրել է Շվարցենեգերին /վիդեո/
13-ամյա ռուս աղջիկը ծանրամարտում նոր համաշխարհային ռեկորդ է սահմանել:
“Арнольд Классик” մրցաշարի ժամանակ 13-ամյա Մարիաննա Նաումովան նոր համաշխարհային ռեկորդ է սահմանել: Երիտասարդ մարզուհին 105 կգ քաշով ծանրաձող է բարձրացրել: Առնոլդ Շվարցենեգերն անձամբ շնորհավորել է Մարիաննային բացառիկ արդյունքի առթիվ:
Ծանրամարտի մրցույթը, որի կազմակերպիչը հանրաճանաչ դերասան, մարզիկ եւ քաղաքական գործիչ Առնոլդ Շվարցենեգերն է, անցկացվել է մարտի 1-4-ը ԱՄՆ-ի Կոլամբուս քաղաքում: Մարիաննա Նաումովան բացարձակ ռեկորդակիր է դարձել իր հասակակիցների մեջ: Մրցույթից առաջ աղջնակը խոտսովանել է, որ երազում է 100 կգ բարձրացնել. “Այդ դեպքում ես կհայտնվեմ լեգենդների շարքում”,-նշել է նա:
Մրցաշարի արդյունքներից ելնելով` մարզուհին հրավեր է ստացել մասնակցելու հանրահայտ “Мистер Олимпия-2013” սպորտային շոուին, որը տեղի է ունենալու սեպտեմբերին Լաս-Վեգասում:
13-ամյա աշակերտուհին 2010-ին եւ 2011-ին էլ է համաշխարհային ռեկորդակիր համարվել: Նա առաջին անչափահաս սպորտսմենուհին էր, ով կատարեց “Элита России”-ի նորմատիվը: