19 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Ինչպես պահել տղամարդուն կողքիդ

Ինչո՞ւ որոշ կանանց հետ տղամարդիկ պատրաստ են ապրել ողջ կյանքը, իսկ մյուսներից փախչում են ծանոթանալուց մեկ շաբաթ անց: Ինչպե՞ս պահել տղամարդուն :

Մեզնից յուրաքանչյուրը իդեալական հարաբերությունները յուրովի է պատկերացնում, սակայն բոլորն էլ կիսում են այն կարծիքը, որ նման հարաբերությունները շատ ջանքեր են պահանջում: Ինչպե՞ս պահել հարաբերությունները սիրելի տղամարդու հետ: Ամենայն հավանականությամբ, գաղտնիքը սիրո եւ հոգատարության մեջ է, որոնցով պետք է շրջապատել սիրելի մարդուն: Նաեւ կարելի է տալ նրան այն ամենը, ինչը նա ցանկանում է: Իսկ ամենակարեւոր նախաձեռնությունը պետք է սրտից լինի: 

Մտածեք` ի՞նչ է պետք սիրելիին. հարմարավետ շփում, հարմարավետ կենցաղ, կիրք սեքսում: Հավանաբար դուք շատ եք լսել, որ տղամարդուն հնարավոր է սեքսով պահել: Արդյո՞ք դա իրոք այդպես է:

Մասնագետներն ասում են, որ դա կարող է այդպես լինել, եթե դուք լավ իմանաք տղամարդու սեքսուալ ֆանտազիաները, նախընտրությունները` դրանք իրականացնելով իրականում: Անհրաժեշտ է, որ տղամարդն իրեն աշխարհի լավագույն սիրեկանն զգա: Նրա “ես”-ը երկինք հասցրեք` տալով երկնային հաճույք:

Սակայն հիշեք, որ այդ դեպքում տղամարդը ձեզ հետ է միայն որպես սեռական զուգընկերուհու, այլ ոչ թե այն կնոջ, ում հետ պատրաստ է անցակցնել ողջ կյանքը: Մտածեք այլ բանի մասին` որքան երկար դուք կարող եք պահել նրան եւ արդյոք դա պետք է ձեզ:

Զույգերը, որոնց հարաբեությունները հիմնված են միայն սեքսի վրա, չեն կարողանում վստահելի եւ իրապես մտերիմ հարաբերություններ ստեղծել: Եվ եթե կինը լրջորեն գիտակցում է դա եւ պատրաստ է նման հարաբերությունների, ապա ռիսկն արդարացված  է, եւ այն ջանքերը, որ նա կվատնի, ցանկալի արդյունքի կհասցնեն: Յուրաքանչյուրը երջանկությունը տեսնում է յուրովի:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ