04 Մայիսի, Saturday, 2024
KFC

Երախտամոռ Լինդսի Լոհանը /ֆոտո/

Խուլիգան եւ “փլեյբոյ” Չառլի Շինն այնքան էլ վատ տղա չէ: Երբ օգնության կարիք է լինում, նա միշտ էլ ձեռք է մեկնում: Վերջերս նա օգնել էր քաղցկեղով հիվանդ մի աղջնակի, ինչպես նաեւ առանց որեւէ սպասելիքների հոգ է տանում անուղղելի ԼինդսիԼոհանի մասին: 

Որոշ ժամանակ առաջ դերասանը Լինդսիին 100 հազար դոլար  էր տվել` պարտքերը վճարելու համար: Լինդսին ոչ միայն շնորհակալություն չհայտնց, այլ նաեւ ակնարկ էլ չարեց գումարը վերադարձնելու մասին: Չառլին չվիրավորվեց դրանից եւ շարունակեց օգնել աղջկան, նույնիսկ նրան հրավիրեց  “Շատ սարսափելի կինո-5”-ում նկարահնվելու: Իսկ վերջերս Շինը  “Theia” ապրանքանիշի զգեստ եւ “Mendel” մորթե  վերնազգեստ էր նվիրել նրան, որոնցով Լինդսին բարձրաստիճան մի երեկույթի է ներկա գտնվել:

Լրագրողների այն հարցին, թե ինչ նպատակով է Չառլին օգնում Լինդսիին, դերասանն ասել է, որ հասկանում է իրավիճակը, քանի որ ինքն էլ է խնդիրներ ունեցել ալկոհոլի եւ թմրանյութերի հետ: Եվ ինչ…Լինդսին ընդամենը Չառլիին “ողջույն” է ուղարկել` “ձայնը կտրելու” հորդորով: “Ես դաստիարակների կարիք չունեմ: Ես հաճախում եմ հոգեթերապեւտի մոտ, եւ կարիք չկա ինձ քննարկել մամուլում”,-հայտարարել է անհնազանդ աղջնակը: Իսկ զգեստը պարոն Շինին վերադարձրել է մինչեւ գոտկատեղը մկրատով կտրտած:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ