Մահացել է լեգենդար կիթառահար Էլվին Լին /վիդեո/
Իսպանիայում 68 տարեկանում մահացել է լեգենդար կիթառահար Էլվին Լին` վիրահատության արդյունքում առաջացած բարդությունների պատճառով:
Էլվին Լին հայտնի “Ten Years After” ռոք խմբի հիմնադիրներից մեկն էր: Խմբի 8 ալբոմները բրիտանական “UK Albums Chart”-ի 40 լավագույն ալբոմների թվում են գրանցվել: Կիթառահարի առաջին լուրջ ելույթը 1969-ին էր` Ուիդսթոքի փառատոնում: Այդ ժամանակ Էլվինի 11 րոպեանոց սոլոն գրավեց պրոդյուսերների եւ երաժշտասերների ուշադրությունը:
1971-ին խումբը պայմանագիր կնքեց “Columbia Records” ձայնագրման լեյբլի հետ եւ թողարկեց “A Space in Time” ալբոմը` խմբի ամենահայտնի հիթերից մեկով` “I’d Love To Change The World” երգով, որի խոսքերի հեղինակը հենց Լին էր:
Էլվին Լին (Գրեհեմ Էլվին Բարնս) ծնվել է 1944-ի դեկտեմբերի 19-ին անգլիական Նոթինգհեմ քաղաքում: Սկսել է կիթառ նվագել 13 տարեկանում: Ողջ կարիերայի ընթացքում ձայնագրել է 20 ալբոմ: 2009-ին “Classic rock” ամսագիրը նրան աշխարհի լավագույն կիթառահարների թվին է դասել: