15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Իտալական հեռուստաալիքը՝ Լեռնային Ղարաբաղի մասին /վիդեո/

RAI NEWS 24  իտալական հանրային լրատվական հեռուստաալիքի թղթակից Աննամարիա Էսպոզիտոյի՝ Լեռնային Ղարաբաղից հաղորդման (որ այսօրվա ընթացքում պարբերաբար հեռարձակվել է հեռուստաալիքով) հակիրճ նկարագրությունը.

Նա հաղորդում է, որ կանգնած է Ստեփանակերտի հրապարակում, որը պաշտոնական Բաքուն սպառնում է ռմբակոծել: Անդրադառնում է Էրդողանի հայտարարությանը, որ «ադրբեջանցիների հետ են և շուտով Ղարաբաղը կվերադառնա Ադրբեջանի կազմ»:

Այնուհետև տեղափոխվում է Մարտակերտի շրջանի Լևոնարխ գյուղ, ցույց տալիս ադրբեջանական Գրադի պատճառած ավերածությունները, նաև մոտակայքում գտնվող մանկապարտեզը ու նույն գյուղի դպրոցի բակը, որտեղ արկեր են ընկել: Եզրահանգում է, որ ադրբեջանական կողմը թիրախավորում է  քաղաքացիական օբյեկտները: Նշում է նաև, որ կան փաստեր, որ Ղարաբաղում Ադրբեջանի կողմից Սմերչ տեսակի հրթիռային համակարգ է օգտագործվել:

Հայ զինվորականին հարցնում է, թե արդյոք տվյալներ ունեն հայերի դեմ Իսլամական պետության (ISIS) գրոհայինների մասնակցության մասին: Զինվորականը պատասխանում է, որ ոչ, սակայն նշում, որ գործողությունների մեթոդները և հատկապես պատանդներ հետ կատարվածը հիշեցնում են Իսլամական պետության ոճը:

Տեսանյութը՝ այստեղ

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ