18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Վրեժի եւ Ելենայի սարսռեցնող սերը /ֆոտո/

Նկարիչ Վրեժ Կիրակոսյանը եւ նրա կինը` Ելենա Բելկինան, իրենց օրինակով ապացուցում են, որ սերն ամենազոր է եւ օգնում է հաղթահարել նույնիսկ անհնարին թվացող բարդությունները:

Չնայած առողջական խնդիրներին, Վրեժը համացանցի ակտիվ օգտատեր է, որտեղ նա հաճախակի տեսանյութեր է տեղադրում իր հիվանդությունների մասին եւ խնդրում օգնել վիրահատություն կատարելու համար: Այդպես էլ նա ծանոթացել է ապագա կնոջ` ազգությամբ ռուս Ելենա Բելկինայի հետ: 2011-ի  դեկտեմբերի 31-ին Ելենան զանգահարել է Վրեժին եւ բացի ամանորի կապակցությամբ շնորհավորելը հայտնել է, որ պատրաստվում է գումար փոխանցել նրան:

Նրանց շփումը շարունակվում է 2012-ին եւ ավելի մտերմանում: Վրեժը Ելենային հրավիրում է Հայաստան` հանգստանալու` նախապես պայմանավորվելով, որ եթե հանդիպումից հետո Ելենան չցանկանա ամուսնանալ, ապա ինքն ըմբռնումով կվերաբերվի այդ որոշմանը:

Այդպես էլ եղել է: Տեսնելով տղայի հաշմանդամությունը` Ելենան մտածել է, որ չի կարողանա հաղթահարել հետագա դժվարությունները, սակայն մեկ ամիս անց վերադառնալով Ռուսաստան` հասկանում է, որ սիրտն այստեղ է թողել: Աշնանը նա վերադառնում է Հայաստան` այս անգամ ամուսնանալու նպատակով:

Վրեժն ու Ելենան երազում են իրենց տունն ունենալ, որտեղ կմեծացնեն ապագա երեխաներին, ինչպես նաեւ այգի կմշակեն եւ կենդանիներ կպահեն: Այժմ նրանք  փորձում են Վրեժի աշխատանքների ցուցահանդեսը կազմակերպել արտերկրում:

Վրեժը երջանիկ լինելու իր բանաձեւն ունի: Սերը, ապրելու ցանկությունն այնքան մեծ է, որ նա մոռանում է իր հիվանդության մասին: Նա նշել է, որ այդ ցանկությունը ոչ միայն իր, այլ նաեւ իր նույն խնդիրներն ունեցող մարդկանց մեջ այնքան շատ է, որ օգնում է հաղթահարել բոլոր դժվարությունները:  

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ