18 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Ջասթին Բիբերը հիասթափված է Լոնդոնից

Փոփ աստղ Ջասթին Բիբերն անկեղծացել է, որ այս տարի շատ վատ է անցկացրել իր այս տարեդարձը: Նշենք, որ 19-ամյակը աստղը նշում էր Լոնդոնում:

Բանն այն է, որ նա որոշել էր ծննդյան օրն անցկացնել ընկերների հետ ակումբում: Ամեն ինչ շատ լավ էր ընթանում, մինչեւ որ անվտանգության աշխատակիցը  Բիբերի հետ նկատեց դերասան Ուիլ Սմիթ որդի Ջեյդոնին, ով ընդամենը  14 տարեկան է: Բրիտանական օրենքների համաձայն` դա վաղ տարիք է գիշերային ակումբում գտնվելու համար: 

Այդ պատճառով էլ նրան խնդրել են հեռանալ ակումբից, եւ երբ Բիբերը փորձել էր միջամտել, նրան նույնպես ցույց էին տվել դեպի դուռ ճանապարհը: “Ծննդյանս օրերից ամենավատն էր”,- գրել է Բիբերն  իր թվիթերյան բլոգում: 
Երբ երգչի անհամար երկրպագուները սկսել են մխիթարել նրան, վերջինս պատասխանել է-“Շնորհակալ եմ աջակցության համար: Ես տեսել եմ ձեր բոլոր նամակները: Դրանք ինձ ժպիտ եւ սեր են պարգեւում”: 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ