23 Օգոստոսի, Saturday, 2025
KFC

Աշխարհի ամենափոքր ուսուցիչն աշխատում է Հնդկաստանում /ֆոտո/

Տղայի աճը դադարել էր 5 տարեկան հասակում, հազվագյուտ գենետիկ խանգարումից: “Ես հասա այն ամենին, ինչ ուզում էի եւ իրականացրեցի իմ երազանքը”,- ասում է ինֆորմատիկայի ուսուցիչ Ազադ Սինգխը, ով Հնդկաստանի իգական դպրոցներից մեկում ինֆորմատիկա է դասավանդում: 

22-ամյա Ազադը համարվում է աշխարհի ամենափոքր ուսուցիչը: Նրա հասակը 90 սմ է, իսկ քաշը` 15 կգ, եւ նա ստիպված է մանկական խանութներից հագուստ գնել:

Աշակերտները նրան “Չոտու” են անվանում, որը թարգմանաբար նշանակում է “փոքր պարոն”: Բայց դա ամենեւին չի հուսահատեցնում տղային: Գրատախտակին գրելու համար նա ստիպված  է կանգնել սեղանին: Ուսուցիչը 6 տարեկան երեխայի արտաքին ունի, բայց դա չի խանգարում նրան դասավանդել երիտասարդ աղջիկներին: 

Ազադի մայրը շատ է հիանում որդով, առավել եւս հիմա, երբ նա սկսել է ինքնուրույն վաստակել: Հիմա նա ամսական մոտավորապես 140 եվրո աշխատավարձ է ստանում, որը Հնդկաստանում միջին եկամտից բարձր է համարվում:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ