Իտալիայում մաֆիոզների ջարդ է. 590 միլիոն դոլար է բռնագանձվել
Իտալական ոստիկանությունը տեղի մաֆիայից 590 մլն դոլարի բաժնետոմսեր է բռնագանձնվել եւ ձերբակալել 20 մարդու: Բռնագրավված գույքի մեծ մասը մերձափնյա քոթեջներով բնակավայրեր են, հաղորդում է “BBC News”-ը:
Ձերբակալվածների թվում ոչ միայն իտալական “Նդրանգետա” հանցավոր կազմակերպության անդամներն են, այլ նաեւ իսպանացիներ, ինչպես նաեւ Իռլանդական հանրապետական բանակի հետ կապված ինչ-որ մարդ:
Ոստիկանները, ովքեր այդ գործողությունն իրականացնում էին 2008-ից, հայտնել են, որ մաֆիայի անդամները փորձել են անօրինական ճանապարհով ձեռք բերված միջոցները քողարկել “իսպանացի խոշոր գործարարների” ակտիվ մասնակցությամբ: Այդ մարդկանց անունները դեռեւս չեն հրապարակվում:
“Նդրանգետան” համարվում է Իտալիայի ամենախոշոր եւ տարածված մաֆիայի միավորումներից մեկը: Ըստ որոշ գնահատակնների` այդ խմբավորման մեջ շուրջ 10 հազար մարդ է ներառված: Խմբավորման` անօրինական գործունեության արդյունքում ձեռք բերված տարեկան եկամուտը տասնյակ միլիոններ է կազմում: