17 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Ինչու են ձեւացնում, թե օրգազմ են ապրում

Սեքսոլոգները բազմիցս խոսել են այն մասին, որ տղամարդիկ եւս լավ դերասաններ են անկողնում: Եվ չնայած նրան, որ կանայք ավելի շատ են ձեւացնում, թե օրգազմ են ապրում, խաբելու պատճառները 2 սեռերի մոտ էլ նույնն են: 

Ամերիկացի գիտնականները պարզել են, որ կանանց 68, իսկ տղամարդկանց` 28 տոկոսը ձեւացնում է, թե օրգազմ է ապրում: Հարցման մասնակիցները խոստովանել են, որ նման փոքր խաբեության են դիմում այն դեպքում, երբ զուգընկերն արդեն շատ է մոտ օրգազմին, ինչպես նաեւ զուգընկերոջը չվիրավորելու նպատակով:

Հարցման մասնակից 280 ուսանողները նաեւ նշել են, որ խաբել են, քանի որ զուգընկերը ճնշում է գործադրել, իսկ իրենք հնարավորություն չեն ունեցել սեքսից մաքսիմալ հաճույք ստանալ: Հետեւաբար, երբեմն ստիպված են եղել ստել, որպեսզի 2-րդ կեսի ակնակալիքներն արդարացվեն: 

Ի դեպ, վերջերս գիտնականներն այնպիսի սկաներ են ստեղծել, որը թույլ է տալիս ստուգել` կինն օրգազմ է ապրում այդ պահին, թե` ոչ: Տղամարդկանց մասին այդ ժամանակ դեռեւս չէր խոսվում, սակայն այն հավանաբար կկիրառվի նրանց վրա եւս:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ