Սոբչակը փոխել է իմիջը /ֆոտո/
Սկանդալային հաղորդավարուհի Քսենիա Սոբչակը, ով կարծես թե “երդվյալ շիկահեր” էր, իր բլոգի ընթերցողների հետ կիսվել է մի լուսանկարով, որում ինքը “ճակատագրական սեւահեր է”:
Սական Քսենիայի նոր իմիջը կարծես թե աջակցություն չի գտել համացանցի օգտատերերի մոտ` ելնելով մեկնաբանություններից: “Եթե սա ընդամենը ֆոտոշարքի համար կերպար չէ, ապա անհրաժեշտ է անմիջապես մազերը ներկել հին գույնով”,-խորհուրդ են տվել նրա գործընկերները:
Ի դեպ, Սոբչակի երկրպագուներն ակտիվորեն քննարկում են ոչ միայն նրա սանրվածքը, այլ նաեւ անձնական կյանքը, սակայն Քսենիան ինքն է դրա համար առիթ տալիս:
Մաքսիմ Վիտորգանի կինը` նույն ինքը` Սոբչակը, հայտնել է աշխարհին, որ համացանցից իր մասին զարմանալի նորություն է իմացել, որ ինքն իբր թե “հիասթափվել է սեքսից եւ հիվանդացել խոզի գրիպով”: Եվ դրանից հետո պատասխան հայտարարություն է արել, որ ինքը բավարարված է ինտիմ մտերմությամբ: Չէ որ հոգեբանների կարծիքով` բավարարված կինը մշտապես սեքսից չի խոսի: