15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Մի քիչ լրջացեք

Ինձ քարերով խփեք, հայհոյեք, բայց մեկ ա, ասելու եմ: Ֆեյսբուքը դարձրել եք օրագիր ու ամեն ինչ գրում եք. ով գնաց Արցախ, քանի հոգով, ինչ տարան իրենց հետ, ինչ եք պատրաստվում ուղարկել և այլն: Հարգելիներս, սա բաց հարթակ է և Ձեր կամքից անկախ, Ձեր «օրագրից» օգտվում է նաև թշնամին: Հերիք չէ ինֆորմացիա եք տարածում, հետն էլ նկարվում եք, նկարներ տեղադրում: Այս պարագայում մեզանից յուրաքանչյուրը թշնամու համար դառնում է պոտենցիալ «ինֆորմատոր»: Մի քիչ լրջացեք:

Հասկանում եմ, ուզում եք օգնել, ուզում եք մեկնել թեժ կետեր և լինել մեր զինվորների կողքին, և դա անում եք ամենայն անկեղծությամբ և նվիրումով: Բայց դա արեք անաղմուկ, որ թշնամու աչքերը Ձեզ և Ձեր ընկերներին չհետևեն: Մինչ դուք «դուխ» տալու համար գրում եք, թե ինչպես եք սատարում հայ զինվորին, թշնամին գծում է Ձեր ճանապարհային քարտեզը և հետապնդում… Արդեն պատկերացնում եք վերջում ինչ կարող է լինել: Պատերզմն ունի խաղի իր կանոնները, որը տարբերվում է մեր կենցաղային կանոններից:

Գրիշա Բալասանյան

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ