Սեքսով են զբաղվում հենց աշխատավայրում
Եթե դուք աշխատում եք առավոտից երեկո, դա դեռեւս չի նշանակում, որ պետք է հրաժարվեք ինտիմ կյանքից:
Վերջերս անցկացրած հարցումները պարզել են, որ ԱՄՆ-ում յուրաքանչյուր 10-րդ գրասենյակային աշխատող սեքսով է զբաղվում աշխատավայրում: Հարցվածների 22 տոկոսը խոստովանել է, որ միայն աստիճանների կամ գրասենյակային սեղանի վրա սեքսով զբաղվելու միտքն իրենց գրգռում է: 41 տոկոսը հայտնել է, որ կասակածներ ունի այն մասին, որ իրենց գործընկերներն աշխատանքի ժամին սեքսով են զբաղվում:
37 տոկոսը հաճույքով “ծառայողական սիրավեպեր” է սկսում: 51 տոկոսը նման հարաբերությունները նորմալ է համարում: 18 տոկոսը խոստովանել է, որ սեքսուալ հակումներ ունի իր գործընկերոջ նկատմամբ: Ընդ որում, 54 տոկոսը կարծում է, որ նման սիրախաղերը լավ բանի չեն բերում եւ հիմանակում ավարտվում են արցունքներով:
Հարցումը ցույց է տվել, թե որքան են ժամանակակից մարդիկ առաձնացնում անձնական կյանքն աշխատանքից: Ըստ վիճակագրության` 25-40 տարեկան երիտասարդների կեսից ավելին աշխատում է հանգստյան օրերին եւ արտաժամ, քանի որ նրանց համար հիմա ավելի կարեւոր են կարիերայի հաջողությունները, քան ընտանիքը կամ երեխաները:
Սակայն սեռական ցանկությունները բավարարելու պահանջմունքը չի կորչում, այդ պատճառով էլ շատերը սեքսով են զբաղվում հենց աշխատավայրում: