“Դժվար ապրուստը” նրա համար ճակատագրական էր
Դերասանուհի Շուշաննա Թովմասյանը Ֆեյսբուքյան իր էջում կիսվել է իր տպավորություններով:
”Այսօր արդեն կվերջանա ինձ համար ճակատագրական դարձած ”Դժվար Ապրուստ” հեռուստասերյալը: Դուք վերջապես կստանաք ձեզ հուզող բոլոր այն հարցերի պատասխանները, որոնք ուղղում էիք ինձ, և ինչքանով դրանք ձեզ կգոհացնեն, դատեք ինքներդ:
Կարդալով` ձեր ջերմ խոսքերը, բարեմաղթանքներն ու ցանկությունները, որոնցով հեղեղել եք իմ էջը , ինձ անչափ շատ է ուրախացնում: Ձեր խոսքերից զգում եմ, որ չեմ արժանացել հեռուստադիտողի անտարբերությանը:
Այնքան պարտավորեցնող հոգեվիճակ է ինձ մոտ, և չեմ ամաչի ասել, որ նույնիսկ ձեր հրաժեշտի խոսքերը կարդալիս` հուզվել եմ :
Շնորհակալությունս եմ հայտնում մի մարդու, ում խորհուրդների, շտկումների շնորհիվ ես կարողացա ինչ-որ չափով հմտանալ ինձ վստահված գործում. խոսքս վերաբերում է տաղանդավոր, բարի, չափազանց կամեցող Աիդա Բաբաջանյանին (թող ինձ ներեն մյուս դերասանները), բայց ես ուզում եմ առանձնացնել հենց իրեն, քանի որ իմ հիշողությունների մեջ առավելագույնս տպավորվել է իր հետ անցկացրած նկարահանումները:
Եվ հիմա, երբ ես հետ եմ նայում, գալիս եմ մի համոզման, որ այն ամենը ինչ-որ ես վերապրել եմ այս նախագծի շրջանակներում, վստահ կարող եմ ասել` կյանքում ոչինչ պատահական չի լինում…”: