16 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Օրգազմ եւ առողջություն. ինչպե՞ս են դրանք կապված միմյանց

Օրգազմը եւ առողջությունը սերտ կապված են միմյանց հետ: Սեքսուալ բնույթի անհաջողությունները կարող են մի շարք հոգեբանական հիվանդությունների եւ բարդույթների պատճառ դառնալ: Վերջերս սեքսոպաթոլոգները բախվել են իրենց համար անծանոթ հիվանդության, որը սեքսուալ ուրախությունները վերածում է սարսափելի հատուցման` ապրած հաճույքի դիմաց:

Ամերիկացի բժիշկներից մեկին է այցելել մի տղամարդ, ով տառապում է իրեն անհայտ հիվանդությամբ, որը ետ է պահում սեքսով զբաղվելու ցանկությունից: Նա խոստովանել է, որ օրգազմից հետո թեթեւացում չի զգում, հակառակը` նրա ֆիզիկական վիճակը կտրուկ վատանում է: Այս դեպքը կարելի էր բացատրել առողջական մասնավոր խնդիրներով, սակայն նույն բժշկին դիմել են նաեւ 9 այլ տղամարդիկ: Նրանք բոլորը սեքսից հետո անհասկանալի ցավեր են ունենում մկաններում, հոգնածություն զգում, ջերմում եւ ուժեղ քրտնարտադրություն ունենում:

Մասնագետներն առայժմ չեն կարողանում դեղամիջոց գտնել, քանի որ հիվանդության պատճառը հայտնի չէ: Միայն ենթադրվում է, որ այն ալերգիկ ծագում ունի: Բժիշկներն ասում են, որ նման աշխտանիշերը հայտնվում են օրգազմի ընթացքում առաջացող սեռական հորմոնների նկատմամբ օրգանիզմի բացասական վերաբերմունքի պատճառով:

Առայժմ հայտնի չէ` քանի մարդ ողջ աշխարհում նման խնդիրների պատճառով չի կարողանում սեքսով զբաղվել:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ