Սիրելիին դուր կգա․ ինչպես պատրաստել «Հարբած բալ»
Բաղադրությունը՝
Խմորի նամար՝
• 5 ձու
• 1 բաժակ շաքարավազ
• 0,5 թեյի գդալ սոդա
• 1 ճաշի գդալ քացախ
• 2 ճաշի գդալ կակաո
• 1 բաժակ ալյուր
Կրեմի համար՝
• 0,5 տուփ խտացրած կաթ
• 200 գր կարագ
Գլազուրի համար՝
• 1,5 ճաշի գդալ կաթ
• 3 ճաշի գդալ շաքարավազ
• 2 ճաշի գդալ կակաո
• 2 ճաշի գդալ կարագ
• Բալ
• Գինի
Պատրաստման եղանակը՝
7-րդ բաղադրամասից սկսած օգտագործել կրեմի պատրաստման համար, իսկ 9-ից գլազուրի։
- Առանց կորիզի բալը լցնել կարմիր գինու մեջ և թողնել 24 ժամ։ Խմորի համար նախատեսված բաղադրամասերը խառնել իրար և եփել ջեռոցում։
- Պատրաստի թխվածքի վերին շերտը զգուշությամբ կտրել։ Տակի շերտի միջուկը հանել։
- Խտացրած կաթը լավ հարել կարագի հետ, ավելացնել հանած միջուկը և բալը։ Ստացված խառնուրդը նորից լցնել տակի շերտի մեջ։ Վրան դնել երկրորդ շերտը և ծածկել գլազուրով։
- Գլազուրի պատրաստման համար խառնել կաթը, շաքարավազը,կակաոն, դնել կրակի վրա և անընդհատ խառնել։ Վերցնել կրակից ավելացնել կարագը։ Գլազուրը լցնելուց հետո տորթը զարդարել բալով։