17 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

30-ամյա կինը 3 տարի ապրել է առանց քթի

Ինդոնեզիայի 30-ամյա բնակչուհին` Յուստինս անունով, քթի պրոթեզ է ստացել Հոլիվուդի վիզուալ էֆեկտների վարպետ Ալեքս Գիլիսից:

3 տարի առաջ կնոջ դեմքն աղավաղել է նրա ամուսինը` խանդի հողի վրա: Այդ պահից ի վեր խեղճ կինն ստիպված է եղել դիմանալ շրջապատողների ծաղրանքներին եւ տնից դուրս գալ վիրակապերով: 

Յուստինսի կյանքի պատմությունը հասել է մինչեւ “Grossman Burn Foundation”  բարեգործական հիմնադրամի ղեկավար Ռեբեկա Գրոսմանին: “Երբ ես լսեցի այդ կնոջ պատմությունը, անմիջապես որոշեցի օգնել նրան: Գտա Ալեքին, ով եւս անմիջապես համաձայնվեց”,-պատմել է Ռեբեկան:

Գիլիսի տրամադրության տակ միայն մի քանի լուսանկարներ են եղել: Նրան հաջողվել է ստեղծել մի քանի պրոթեզներ` ըստ մաշկի գույնի: 

Յուստինսն արցունքն աչքերին ընդունել է իր հատուկ նվերը Հոլիվուդից:

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ