12 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

«Բորուսիա»-«Մայնց» հանդիպման ժամանակ երկրպագու է մահացել․ Հենրիխ Մխիթարյանը ցավակցել է

Գերմանական Բունդեսլիգայի «Բորուսիա»-«Մայնց» հանդիպման ժամանակ մարզադաշտում մահացել է երկրպագուներից մեկը։ Ինչպես տեղեկացրել է Դորտմունդի «Բորուսիա»-ի ֆեյսբուքյան պաշտոնական էջը, Բունդեսլիգայի 25-րդ տուրի  «Բորուսիա»-«Մայնց» հանդիպման ժամանակ սրտի կաթվածից մահացել է ակումբի երկրպագուներից մեկը, մեկ այլ երկրպագու սրտի կաթվածով տեղափոխվել է հիվանդանոց:

Դեպքի առթիվ Հայաստանի ֆուտբոլի  ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ցավակցել է մահացած երկրպագուի ընտանիքին։

Նա Ֆեյսբուքի իր էջում գրել է․«Շատ եմ տխրել՝ իմանալով մարզադաշտում մեր սիրելի երկրպագուի մահվան մասին: Իմ բոլոր մտքերն ու աղոթքները նրա ընտանիքի հետ են, ինչպես նաև այն երկրպագուի, ով այս պահին հիվանդանոցում է»:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ