Գասպարին պայքարի մի տարբերակ ունի
Քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարիի գործով դատական նիստն այսօր էլ առանձնացավ միջադեպով:
Վարդգես Գասպարիի պաշտպան Տիգրան Եգորյանն փորձեց դատավորից պարզել, թե արդյոք նա փոխե՞լ է իր որոշումը Գասպարիին 6 ժամով դատական նիստերից հեռացնելու մասին։
Դատավոր Նելլի Բաղդասարայանը չպատասխան հարցին, իսկ Գասպարին այս ընթացքում որոշեց կրկին պառկել՝ նշելով, որ դատավորի՝ իր նկատմամբ իրականացվող խոշտանգումների դիմաց մնում է պառկելը։
Դատավորը մի քանի անգամ նախազգուշացրեց Գասպարիին անհարգալից չգտնվել: Ավելի ուշ որոշում կայացրեց 6 ժամով Գասպարիին հեռացնել նիստերի դահլիճից։
Տիգրան Եգորյանը փորձում էր միջնորդությամբ հանդես գալ, սակայն դատավորը թույլ չէր տալիս՝ դա համարելով անհարգալից վերաբերմունք։
Դատավոր Նելլի Բաղդասարյանը նշեց, որ գնում է խորհրդակցաան սենյակում՝ Եգորյանի վերաբերյալ որոշում կայացնելու համար։
Այս ընթացքում Գասպարին պառկեց դահլիճում:
«Ես ոչ մի կարծիք հիմա չեմ կարող հայտնել: Արդեն երրորդ օրն է նույն սանկցիան է իմ դեմ կիրռվում։ Դա ուժի ցուցադրման մեթոդ է իմ հանդեպ, ցավում եմ , բայց իրողություն է: Տարիներ առաջ իմ պաշտպան Մուշեղ Շուշանյանի հանդեպ էլ նմանատիպ վերաբերմունք ցուցաբերվեց, բանը հասավ նրան, որ լիցենզիայից զրկեցին»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ընդգծեց Գասպարին:
Գասպարին տեղեկացրեց, որ ինքը ընտրել է պայքարի անմեղ տարբերակ և շարունակելու է պայքարել նույն եղանակով: