18 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Ում հետ է Արթուր Աբրահամը նշելու իր տարեդարձը /վիդեո/

Այսօր հայազգի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամի տարեդարձն է: 
Արթուր Աբրահամի խոսնակ Սիրան Գրիգորյանից հետաքրքրվեց, թե ինչպես է Աբրահամի տրամադրությունը, ում հետ և որտեղ է անցկացնելու տարեդարձը: Նա պատմեց, որ Արթուրը մարզվում է գերմանական Քինբաում մարզաառողջարանային քաղաքում` պատրաստվելով մարտի 23-ին նախանշված Ռոբերտ Շտիգլիցի հետ ռևանշ-մենամարտին:
Այսօր Աբրահամին շրջապատում են ընկերները, մարզական ակումբի սաները, մարզիչները: Մարզական պարապմունքներից հետո նա վերջիններիս հետ տարեդարձը կնշի ռեստորանում:
Սիրանը մեզ պատմեց նաև, որ ինքը Արթուրից հետաքրքրվել է, թե ինչ նվեր կցանկանար ստանալ: “Յուրաքանչյուր նվեր ինձ ուրախացնում է: Չկա որեւէ նյութական նվեր, որի մասին երազում եմ: Ամենամեծ նվերը, որ յուրաքանչյուր տոնի և ամեն օր կցանկանամ ստանալ, դա հարազատներիս, ընկերներիս, մտերիմներիս առողջ և անհոգ տեսնելն է”,- նշել է Ա. Աբրահամը:

Ներկայացնում ենք նաև տեսանյութը, որը պատրաստվել է 2012թ. Արթուր Աբրահամի տարեդարձին` մտերիմների կողմից:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ