Ուղիղ եթերում կբուժի գեյին
Բրիտանացի հայտնի իլյուզոնիստ եւ հիպնոսացնող Դերեն Բրաունը հիպնոսի աննախադեպ սեանս կանցկացնի հոմոսեքսուալիստի հետ: Բրաունի առաջադրանքն է համոզել նրան փոխել իր սեռական կողմնորոշումը: Նույն բանը Բրաունը մտադիր է անել հետերոսեքսուալ տղամարդու հետ` նրան գեյի “վերածելով”:
Ընդ որում, հայտնի է, որ ինքը` Դերենը, եւս գեյ է: “Մի անգամ մտածեցի` ինչու չօգտագործել հոմոսեքսուալության թեման, կարծում եմ` հետաքրքիր կլինի”,-նշել է Բրաունը:
Իլյուզոնիստը հայտնի է հանդիսատեսին շոկի ենթարկելու իր հնարքներով: Նրա յուրաքանչյուր շոուն սկսվում է հասարակ, բայց այնպիսի հնարքներով, որոնք մինչ օրս չեն կարողացել գուշակել:
Բրաունը մարդկանց “ստիպել” է բեռնատար գողանալ խաղալիք զենքով, որը նրանք իսկական են համարել, թռչել վախեցող մարդուն ներշնչել է, որ նա ինքնաթիռով վայրէջք է կատարել, ինչ-որ մի կամավորի “ստիպել” է հավատալ, որ նա սպանել է գրող Սթիվեն Ֆրային: