14 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Տարաձայնություններ՝ Թուրքիայի եւ ԵՄ-ի միջեւ

Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի եւ Եվրախորհրդարանի ղեկավար Մարտին Շուլցի հետ բանակցություններում անհամաձայնություն է հայտնել ԶԼՄ-ների ազատության եւ քրդերի հարցում ԵՄ տեսակետներին:

Ինչպես հայտարարել է Մարտին Շուլցը, Դավութօղլուի հետ քննարկվել են բոլոր հնարավոր հարցերը` փախստականների խնդիրը, ԵՄ-ի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունները, այդ թվում` միգրացիայի հետ պայքարի գծով գործողությունների ծրագրի կատարումը, փախստականներին վերադարձնելու մասին համաձայնագիրը եւ այլն, գրում է Ria.ru-ն:

«Մենք նաեւ քննարկել ենք Թուրքիայում ներքին իրավիճակը: Բարձրացրել ենք քրդերի եւ «Զաման» թերթի ճնշման հարցերը: Դավութօղլուն չի համաձայնվել ԶԼՄ-ների ազատության եւ քրդերի հարցում մեր տեսակետներին, ինչը զարմանալի չէ: Մենք նրան հայտնել ենք, որ ԶԼՄ-ների ազատության հարցը առանցքային տարր է եվրոպական նույնականության հետ: Դավուօղլուն այդ բոլորը բացատրել է իր տեսանկյունից` «Զաման»-ը բռնազավթելու հետ կատարվածը անվանելով դատարանի որոշման կատարում, ինչը միանգամայն անընդունելի է», -ասել է Շուլցը:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ