18 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Հռիփսիմե Խուրշուդյանը մայրիկ է դառնալու

Ծանրամարտիկներ Հռիփսիմե Խուրշուդյանի և Տարոն Թովմասյանի ամուսնական զույգը Տրնդեզի  տոնի ժամանակ մի շարք անակնկալներ է մատուցվել ներկաներին:

Հռիփսիմեն նշել է, որ կրակի վրայով թեթև է ցատկել՝ ելնելով իր կարգավիճակից: Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիրը բալիկի է սպասում: Նա հղիության չորրորդ ամսում է: Ապագա մայրիկն ու հայրիկը երեխայի սեռը կիմանան հաջորդ ամսվա ընթացքում:

Մինչ երեխայի սեռը ճշտելը, փոքրիկի անվան ընտրության մասին Հռիփսիմեն և Տարոնը լրջորեն չեն մտածում:

Առայժմ Հռիփսիմեն սպորտով չի զբաղվում: Նա նշել է, որ հիմա պասիվ կյանք է վարում. “Մեքենա չեմ վարում, մարզումների չեմ հաճախում, շատ եմ քնում: Մի խոսքով հանգիստ շրջան է ինձ մոտ”:

Աղբյուրը` esyes.am

 

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ