09 Հուլիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Ոստիկանները խափանել են “օրենքով գողերի” “սխոդկան”

Մոսկվայի ոստիկանությունը խափանել է 2 “սխոդկաներ” եւ ձերբակալել 90 “օրենքով գողերի“, որոնցից 50-ն Անդրկովկասից են, 40-ը` Ռուսաստանի տարբեր մասերից, հաղորդում է “ИТАР-ТАСС”-ը:

Ձերբակալման պահին նրանք հավաքված են եղել` նշելու իրենցից մեկի “թագադրումը”: Ոստիկանության հայտնվելուն պես նրանք փորձել են նետել զենքերը, որոնք, սակայն, հաջողվել է առգրավվել: 

Նրանց տեղափոխել են մայրաքաղաքի տարբեր ոստիկանական բաժանմուքններ, որտեղ անց են կացվում օպերատիվ-քննչական միջոցառումներ: 

Ինչպես հայտնի է, քրեական հեղինակություն Դեդ Հասանի սպանությունից հետո ողջ մնացած “օրենքով գողերը” կիսում են նրա “ժառանգությունը”: Որպես վերջինիս մահվան վրեժխնդրություն` սպանվեցին 3 “օրենքով գող“` Ահմեդ Եվլոեւը` Ահմեդ Սուտուլի մականունով, Ռովշան Ջանիեւը` Ռովշան Լենկորանսկի մականունով, Աստամուր Գուլիան` Աստիկ Սուխումսկի մականունով:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ