Մայրաքաղաքի գեյերը խոստովանում են իրենց սեռական կողմնորոշումը
ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում բնակվող յուրաքանչյուր 10-րդ ամերիկացի իրեն համարում է գեյերի եւ լեսբուհիների միության անդամ: Այդ մասին են վկայում “Gallup”-ի անցկացրած հարցումները:
Հարցման մասնակիցները պատասխանել են հետեւյալ հարցին. “Դուք Ձեզ համարո՞ւմ եք գեյ, լեսբուհի կամ տրանսսեքսուալ”: Բոլոր նահանգներում անցկացված հարցմանն ամենաշատ դրական պատասխանները եղել են հենց մայրաքաղաքում` 10 տոկոս:
Մոտ կրկնակի անգամ քիչ գեյեր են ապրում Հավայան կղզիներում: Ամենացածր ցուցանիշը Հյուսիսային Դակոթայում է, որտեղ միայն բնակիչների 1.7 տոկոսն է պատրաստ եղել հայտարարել իր հոմոսեքսուալության մասին: Մյուս նահանգների ցուցանիշները տատանվում են 2.6-4.9 տոկոսի միջեւ: Միջինում բոլոր նահանգներում բնակչության 3.5 տոկոսն իրեն դասում է գեյերի եւ լեսբուհիների միության անդամ: