13 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

Սումգայիթի ջարդերի 28-րդ տարելիցին նվիրված միջոցառում Մոսկվայում

Փետրվարի 28-ին Մոսկվայի Հայ առաքելական եկեղեցու վանական համալիրի տարածքում գտնվող հուշակոթողի մոտ տեղի ունեցավ 1988թ. փետրվարի 27-ից 29-ը սումգայիթյան ջարդերին զոհ դարձած հայերի հիշատակին նվիրված ծաղկեպսակի զետեղման արարողություն:

Հիշատակի միջոցառմանը մասնակցեցին ՌԴ-ում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանը, ՀԱԵ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի Հայոց թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը, ՀԱՊԿ-ում ՀՀ լիազոր ներկայացուցիչ Դավիթ Վիրաբյանը, Մոսկվայում ԼՂՀ ներկայացուցիչ Ալբերտ Անդրյանն ու դեսպանության դիվանագիտական անձնակազմը:

Ներկաներին ուղղված իր խոսքում դեսպան Եսայանն ընդգծեց, որ 28 տարի առաջ ադրբեջանական իշխանությունների սանձահարմամբ տեղի ունեցած զարհուրելի ողբերգությունը չի մոռացվել, և այդ հիշողությունը կփոխանցվի սերնդեսերունդ, քանի դեռ մեղավորների քրեահանցավոր գործելակերպը չի ստացել համապատասխան իրավական, քաղաքական և բարոյական գնահատական:

Դեսպան Եսայանը հիշեցրեց նաև, որ Սումգայիթում և Ադրբեջանի այլ քաղաքներում սկսած վայրագությունները նպատակ էին հետապնդում կասեցնել Լեռնային Ղարաբաղի՝ Ադրբեջանական ԽՍՀ-ի կազմից դուրս գալու և Հայկական ԽՍՀ-ին միանալու հայության արդարացի մղումները:

Նույն օրը Մոսկվայի ՀԱԵ վանական համալիրի Սուրբ Պայծառակերպություն եկեղեցում անցկացվեց հոգեհանգստի արարողություն:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ