18 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Համերգ է` տալիս ենք. “Ռեինկարնացիայի” Ռոլանդը չի ընտրի Րաֆֆուն

՛՛Ռենիկարնացիա՛՛ խումբը քարոզարշավի ընթացքում արդեն մի քանի անգամ ելույթներ է ունեցել ՛՛Ժառանգության՛՛ կուսակցության նախագահ, նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի քարոզարշավին:

Մինչդեռ նախքան քարոզարշավը խմբի վոկալիստ Ռոլանդ Գասպարյանը հայտարարել էր, որ իրենց խումբը չի մասնակցելու նախագահական ընտրությունների քարոզարշավին և այս ընթացքում բացակայելու է երկրից:

Henaran.am-ի հետ զրույցում Ռոլանդն ասաց, որ ինքը ոչ թե քարոզարշավին չմասնակցելու մասին է հայտարարել, այլ ասել է, որ կուսակցական պատկանելություն չունի: Վոկալիստը նշեց, որ ինքը չի սատարում որևէ մեկին, այդ թվում Րաֆֆի Հովհաննիսյանին, և նախընտրելի թեկնածու էլ չունի: ՛՛Ուղղակի համերգ ենք տալիս, կապ չունի քարոզարշավ է, թե ինչ՛՛,-ասաց նա:

Հիշեցնենք, որ իրենց ձայնասկառավակի շնորհանդեսի ժամանակ Ռոլանդ Գասպարյանը հեգնանքով նշել էր, որ  քարոզարշավներին մասնակցող երգիչներից ոմանք էլ դրա ավարտից հետո թեկնածուներին ”ցավդ տանեմ” են ասում, բայց իրենց քաղաքականությունն ընդհանրապես չի հետաքրքրում: 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ