20 Օգոստոսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Կինն իր հղիության մասին իմացել է ծննդաբերության օրը

44-ամյա ամերիկուհին բժշկի է դիմել` որովայնում տարօրինակ զգացողություններ ունենալուց հետո: Բժիշկներն ասել են, որ նա աճողվածք ունի, որը, սակայն, պազվել է` 40 շաբաթական երեխա է: 

Ամուսիններ Լինդան եւ Մայքլը 20 տարի շարունակ ցանկացել են երեխա ունենալ, սակայն անօգուտ: Բժիշկները Լինդային հայտնել էին, որ նա երբեք չի կարողանա երեխա ունենալ:

Արդյունքում կինը երկար ժամանակ ուշադրություն չի դարձրել դաշտանային ցիկլի խախտումներին եւ որովայնի ներսում տեղի ուենցող շարժումներին: Երբ մի քանի ամիս անց Լինդան զգացել է, որ տարօրինակ կերպով գիրանում է, դիմել է բժշկի: Վերջինս հայտնել է կնոջը, որ նա ճողվածք ունի եւ ուղարկել է ուլտրաձայնային հետազոտության: 

Սակայն ճողվածքի փոխարեն հետազոտող բժիշկը 40 շաբաթական պտուղն է տեսել եւ կնոջն անհապաղ կեսարյան հատման է ուղարկել: Վիրահատությունը հաջղությամբ ավարտվել է, Լինդան 4.5 կգ քաշով աղջիկ է ունեցել:

“Մարդկանց մեծ մասը 9 ամիս պատրաստվում է այս իրադարձությանը, բայց ոչ մենք”,-կատակել է 48-ամյա հայրը:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ