Ամուսնացել է երկվորյակ քրոջն սպանողի հետ
Արգենտինացի կինն ամուսնացել է իր երկվորյակ քրոջն սպանողի հետ, հաղորդում է “Associated Press”-ը:
Սուրբ Վալենտինի օրը 23-ամյա Էդիտ Կասասն ամուսնացել է Վիկտոր Սինգոլանիի հետ: 2 տարի առաջ Սինգոլանին սպանել է Էդիտի քրոջը` Ջոաննային` կրակելով նրա կրծքավանդակին: Վիկտորը եւ Ջոաննան հանդիպելիս են եղել երկար ժամանակ, որից հետո աղջիկը հեռացել է Վիկտորից: 2 տղամարդուն էլ դատարանը հարցաքննության է կանչել, սակայն մեղավոր է ճանաչվել Սինգոլանին, ում 13 տարվա ազատազրկման են ենթարկել: Էդիտը շարունակել է շփվել Սինգոլանիի հետ` պնդելով, որ նա մեղավոր չէ:
Ամուսնության գրանցման ժամանակ վրդովված ամբոխը հավաքվել է ամուսնությունների գրանցման գրասենյակի մոտ` դատապարտելով Էդիտի որոշումը: Նրանք քարեր եւ հավկիթներ են նետել շենքի վրա: Այդ պատճառով էլ հարսնացուն ստիպված է եղել մի քանի ժամ սպասել` շենքից անվտանգ դուրս գալու համար: Արարողության ավարտից հետո ոստիկանները Սինգոլանիին կրկին բանտ են տարել:
Աղջկա մայրն ասել է, որ հավանություն չի տալիս նրանց ամուսնությանը, քանի որ վախենում է, որ Էդիտին եւս սպառնում է իր մյուս դստեր ճակատագիրը: