27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Հայկական նորաձևության ՛՛5900BC՛՛ ապրանքանիշը ռուսական շուկային է ներկայացրել երրորդ հավաքածուն, քննարկվում են արտահանման մի շարք պատվերներ

Հայաստանի զարգացման հիմնադրամի և ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության (UNIDO) աջակցությամբ ստեղծված հայկական ՛՛5900BC՛՛ ապրանքանիշը փետրվարի 23-26-ը Մոսկվայի CPM նորաձևության միջազգային ցուցահանդեսում ներկայացնում է իր երրորդ՝ աշուն/ձմեռ 2016-2017 հավաքածուն։

Մեկ միասնական ապրանքանիշի ներքո ներկայացված հագուստ արտադրող հայկական 8 ձեռնարկությունների երրորդ հավաքածուն Collection Premiere Moscow ցուցահանդեսին ներկայացված է ՛՛Winter charm՛՛ («Ձմեռային հմայք») խորագրի ներքո: Մոսկովյան CPM ցուցահանդեսում սպասվող ավելի քան 17 000 այցելուների մեծամասնությունը կազմելու են նորաձև հագուստի արտադրության և վաճառքի ոլորտները ներկայացնող մասնագետներ:

«Կարճ ժամանակամիջոցում ծրագրի աշխատանքային խումբը մեծ աշխատանք է կատարել՝ մշակել և ստեղծել է բարձրորակ հագուստի երեք հավաքածու, որոնք ներկայացվել են տարբեր միջազգային ցուցահանդեսներում, ձեռք են բերվել գործնական կապեր ռուսական նորաձևության խոշորագույն արտադրողների և իրացնողների հետ:

Ապրանքանիշն արդեն մրցունակ է, որի մասին վկայում են միջազգային խոշոր ցանցերի առաջարկները՝ արտադրանքի արտահանման վերաբերյալ»,- նշել է Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արման Խաչատրյանը։

Նախորդ ցուցահանդեսների արդյունքում հայկական ապրանքանիշի մի շարք նմուշներ ձեռք բերելու նպատակով բանակցություններ են ընթանում 8 միջազգային խոշոր կազմակերպությունների և առևտրային ցանցերի հետ։ Քննարկվում են տասնյակ արտադրատեսակների արտահանման պատվերներ, որոնց արժեքները գերազանցում են մի քանի միլիոն դոլարը։

՛՛5900 BC՛՛ ապրանքանիշն ստեղծվել է հայ և իտալացի փորձագետների համատեղ ստեղծագործական աշխատանքի շնորհիվ, UNIDO-ի աջակցությամբ։ Ապրանքանիշի անվանումը խորհրդանշական է՝ պայմանավորված աշխարհում գտածո ամենահին հագուստներից մեկով, 5900 տարի առաջ ստեղծված շրջազգեստով, որը հայտնաբերվել է Հայաստանի Արենի համայնքում։

Հայաստանի զարգացման հիմնադրամի լրատվական ծառայություն

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ