18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Նիհարելը դրական է ազդում տղամարդկանց ինտիմ կյանքի վրա

Ըստ գիտնականների վերջին հետազոտությունների` ավել քաշով տղամարդկանց մոտ լիբիդոյի եւ էրեկցիայի բարելավվում է նկատվում այն բանից հետո, երբ նրանք կորցնում են ավել կիլոգրամները, քանի որ ավել քաշը եւ 2-րդ կարգի շաքարախտը մեծացանում են էրեկցիոն դիսֆունկցիայի հավանականությունը:

Նախկինում արված հետազոտությունները նույն արդյունքն էին գրանցել, սակայն հնարավոր չէր կանխատեսել` որքանով են շարունակական նման բարելավումները: Դա պարզելու նպատակով գիտնականներն առաջարկել են շաքարային դիաբետով հիվանդ եւ ավել քաշով 31 տղամարդու հատուկ սննդակարգի հետեւել: 1 տարի շարունակ ուսումնասիրության հեղինակները հետեւել են նրանց սեքսուալ առողջություանը եւ հորմոնալ փոփոխություններին:

Տղամարդկանց մեծ մասը ճիշտ ընտրված սննդակարգի արդյունքում ազատվել է ոչ միայն ավել քաշից, այլ նաեւ էրեկցիայի հետ կապված խնդիրներից: Մասնակիցների հորմոնալ ֆոնը եւս կարգավորվել է: Հիմնականում դրական փոփոխություններն սկսվել են 8 շաբաթ անց եւ շարունակվել մեկ տարի շարունակ: Գուցե տարօրինակ թվա, որ քաշը եւ շաքարախտը կարող են նման ազդեցություն ունենալ, սակայն գիտնականները դա բացատրում են հորմոնալ փոփոխություններով, որոնք բացասական են ազդում սեքսուալ կյանքի վրա:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ