26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Լրագրողին անհի՞մն են դատապարտել

Լրագրող Արմենակ Դավթյանի պաշտպանները դիմել են Վճռաբեկ դատարան՝ խնդրելով բեկանել ՀՀ քրեական Վերաքննիչ դատարանի 2015 թվականի նոյեմբերի 11-ի որոշումը և կառչել քրեական գործի վարույթը Ա. Դավթյանի արարքում հանցակազմի բացակայության հիմքով:

Հիշեցնենք, որ Ա. Դավթյանը անազատության մեջ է 2015 թվականի ապրիլի 20-ից: Նա մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 3-րդ մասով, որն է խարդախություն:

Դավթյանը դատապարտվել է 5 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման:

Քրեական գործով քաղհայց չի ներկայացվել: Ի դեպ, տուժողը դատարանում հայտարարել էր, որ գումարը Ա.Դավթյանին պարտքով է տվել և չի ուզում , որ Ա Դավթյանը դատապարտվի ազատազրկման: Վերցրած գումարից մինչև քրեական գործի հարուցումը տուժողին  Ա.Դավթյանը վերադարձրել է մեկ միլիոն 260 հազար դրամ, իսկ քրեական գործի հարուցումից հետո  ևս 3 ու կես միլիոն դրամ:

Ինչի դեպքում է մեղադրանքը այն մասով, որ Ա.Դավթյանը ի սկզբանե դիտավորություն է ունեցել խաբեությամբ գումարը ստանալու և հետագայում չվերադարձնելու: Հենց այս պարագայում  էլ վճռաբեկ դատարանը ունի նախադեպային որոշումներ, ինչը ստորին դատարանները հաշվի չեն առել:

Փաստորեն, Ա. Դավթյանը զրկվել է ազատությունից միայն այն պատճառով, որ ի վիճակի չի եղել կատարելու քաղաքացիաիրավական պարտավորությունները, ինչն  արգելված է բարեփոխված Սահմանադրության 27-րդ հոդվածի 6-րդ կետով, որն  արդեն ուժի մեջ է մտել:

Ավելացնենք նաև, որ Ա. Դավթյանը անձնական նամակով դիմել է Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանին՝ խնդրելով ուշադրության կենտրոնում պահել  իր գործի քննությունը:

«Շուրջ 25 տարվա լրագրողական գործնեության ընթացքում անդրադարձել եմ  Հայաստանի պետականության կայացմանը: Անդրադարձել եմ արդարադատության ոլորտին: Նպաստել եմ անկախ դատական համակարգի ձևավորմանը: Հավատում եմ երկրի օրենսդրությանը և համոզված եմ, որ կհաղթի արդարությունը»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արմենակ Դավթյանը:

Նշենք, որ Վճռաբեկ դատարանը բողոքը հետ է վերադարձրել բողոքում առկա ձևական թերությունները վերացնելու համար: Ըստ դատական տեղեկատվական համակարգի՝ սահմանված ժամկետներում բողոքը կրկին ներակայացվել է:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ