08 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Մեծամիտ չէ, կեղծ կեցվածք չի ընդունում, չի խուսափում մեղքի բաժնից … ձոների շքերթը շարունակվում է /վիդեո/

ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը Ապարանում ընտրողներին ասաց, որ ինքը տարբեր հանդիպումների ժամանակ խնդրում է, որ ժողովուրդը իրեն քվեարկի, եւ այդ խնդրանքից չի ամաչում:

“Ես չեմ ամաչում խնդրել, քանի որ մեծամիտ չեմ, կեղծ կեցվածք չեմ ընդունում եւ չեմ խուսափում ինձ հասանելիք մեղքի բաժնից:

Կան քաղաքական գործիչներ, որոնք այս օրերին ի հայտ են գալիս եւ նրանց գոռոզությունը, ամբարտավանությունն այնքան է, որ եթե իրենք իրադարձությունների կենտրոնում չեն հայտնվում, ապա որեւէ բան տեղի ունենալ չի կարող”,-ասաց նա:

Գործող նախագահը խոսելով “Ապահով Հայաստան” նախընտրական ծրագրի մասին՝  անդրադարձավ բանակի խնդիրներին: Նրա խոսքով,  անբաններ եւ ապիկարներ բանակին պետք չեն:

“Հարեւաններից մշտապես բողոքում են ծույլերն իրենց  խնդիրները թաքցնելու համար: Մենք այդպիսին չենք: Ապահով Հայաստանի կայունության ու զարգացման հիմքում ընկած է ներկայի նկատմամբ մեծ վստահությունը”,-ասաց թեկնածուն:

Ապարանցի ընտրողներից մեկը նախագահի թեկնածուին հիշեցրեց, որ 2008թ-ին նա խոստացել էր, լուծել Ապարանի 4-րդ կարգի վթարային շենքերի հարցը, բայց դեռ ոչինչ չարվել:

“Բայց լավ է որ հետեւում եք իմ խոստումներին, միայն դա չեմ կատարել, ճանապարհը նորոգվեց, հիվանդանոցը ժամանակակից դարձրինք: Դա չենք լուծել, որ այս հանդիպման ժամանակ ասեիք՝ բա ձեր խոստումներն ինչու՞ չեք կատարել”,-կատակեց նախագահը՝ խոստանալով այդ հարցն էլ լուծել:

Ապարանցիները գրեթե հարց չունեին Սերժ Սարգսյանին: Միայն մի կին նախագահին եւ ապահով Հայաստանին կրակոտ ձոն ներբողեց:

Մանրամասները` տեսանյութում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ