18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ի՞նչն են կեղծում կանայք սեքսում

Չնայած որ մեզնից շատերը ձգտում են արդար եւ ազնիվ լինել, սակայն ամեն դեպքում մենք հաճախ ենք թաքցնում ճշմարտությունը` երբեմն խաղաղություն պահպանելու համար կամ վիրավորանքը հաղթահարելու, սակայն երբեմն էլ սուտն անցնում է բոլոր սահմանները: Մարդիկ խաբում են նաեւ սեքսին վերաբերող հարցերում: Մասնավորապես ինչո՞ւմ են ստում կանայք:.

1. Սեռական զուգընկերների քանակությունը` հնարավոր է եւ նվազեցնեն, եւ ավելացնեն: Հնարավոր է, որ նույնիսկ չհիշեն էլ: Անկախ պատճառներից` կանանց մեծ մասը խաբում է իր սեքսուալ զուգընկերների թիվը:

2. Դա հիանալի էր: Եթե սեքսը կնոջը դուր չի եկել, ամենայն հավանականությամբ, նա քեզ չի ասի այդ մասին: Գուցե նա այսօր ինտիմ հարաբերությունների տրամադրություն չուներ, իսկ միգուցե դու նրան այնքան էլ դուր չես գալիս: Շատ աղջիկների համար դժվար է ազնվորեն խոսել սեքսից, հատկապես եթե այն իրենց դուր չի եկել: Նման դեպքերում ուշադրություն դարձրեք նրա մարմնի ազդանշաններին:

3. Երբ կինն ասում է, որ երբեք չի դավաճանել եւ երբեք էլ չի դավաճանի: Զուգընկերների միջեւ ամենալուրջ սկանդալները սովորաբար դավաճանության պատճառով են լինում, իսկ ավելի կոնկրետ` դավաճանության մասին սուտը: Դժվար է ասել ձեր 2-րդ կեսին անհավատարմության մասին, ընդ որում` ճշմարտության հետեւանքները կարող են շատ դաժան լինել: Անհրաժեշտ է հիշել մի բան. այն, ինչը մենք չգիտենք, կարող է մեզ խնայել: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ