08 Փետրվարի, Կիրակի, 2026
KFC

Վենետիկը կրկին ջրի տակ է հայտնվել /վիդեո/

Վենետիկն էլ ավելի է ծածկվել ջրով, հաղորդում է Ռուսաստանի “Առաջին ալիքը”: 

Այս տարվա առաջին ջրհեղեղի պատճառը շաբաթվա սկզբից Իտալիայի հյուսիսում տեղացող առատ անձրեւները եւ ձյունն են: Ջրի մակարդակը ջրանցքներում մոտ մեկուկես մետրով բարձրացել է: Ջրի տակ է անցել քաղաքի ողջ պատմական կենտրոնը, այդ թվում` Սան Մարկո հայտնի հրապարակը: 

Սովորաբար դա այնքան էլ չի վախեցնում զբոսաշրջիկներին, սակայն հիմա նաեւ ցուրտ է, որոշ տեղերում ջուրը նույնիսկ սառույցի է վերածվել: Բացի այդ, աղետի պատճառով կիսատ է մնացել վենետիկյան հայտնի դիմակահանդեսը: Միջոցառումների մի մասը չեղյալ է հայտարարվել, իսկ մի մասն էլ տեղափոխել են փակ դահլիճներ: 

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ