06 Մայիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Դավութօղլուն պետք է հասկանա, որ Օսմանյան կայսրությունը վաղուց չկա․ ՌԴ ԱԳՆ

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձել է Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուի՝ Ուկրաինայում արած այն հայտարարությանը, թե  աջակցելով Հայաստանին՝ Ռուսաստանը սպառնալիք է ստեղծում Ադրբեջանի տարածքային ամբողջականության համար:

Ի պատասխան՝ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Դավութօղլուն պետք է հասկանալ, որ  Օսմանյան կայսրությունը վաղուց չկա, եւ տարածաշրջանում այլևս բռնապետական պետություն գոյություն չունի:

«Այդ բռնապետական մոտեցումը չի համապատասխանում այն սկզբունքներին, որոնցով ապրում է ժամանակակից աշխարհը։ Իսկ Ռուսաստանն ու Ադրբեջանը ընկերական ու դաշնակցային հարաբերություններ են կառուցում, եւ Թուրքիան չի կարող սեպ խրել այդ հարաբերությունների արանքում»,- ասել է նա։

Զախարովան շեշտել է, որ եթե Անկարան ցանկանում է խաղալ նոր Օսմանյան կայսրության  դերը, ապա չպետք է մոռանա, որ նրան կոչում էին «Եվրոպայի հիվանդ մարդը»։

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ