17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ֆրանսիան կոչ է արել Թուրքիային դադարեցնել Սիրիայի քրդերի դեմ ուղղված հրետակոծություները

Ֆրանսիան կոչ է արել Թուրքիային դադարեցնել հրետակոծությունները՝ ուղղված  Սիրիայի  «Ժողովրդավարական միություն կուսակցության» (ԺՄԿ-PYD) ռազմական թև հանդիսացող «Ժողովրդի պաշտպանության ուժերի» (ԺՊՈւ-YPG) դիրքերին, գրում է Ermenihaber.am-ը:

«Haberler» լրատվակայքի իրազեկմամբ` Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարություն այս կապակցությամբ հանդես է եկել հայտարարությամբ:

«Ֆրանսիան իր մտահոգությունն է հայտնում Հալեպի և Սիրիայի հյուսիսում վատթարացող իրավիճակի կապակցությամբ և Թուրքիային ու Սիրիայի կառավարական զորքերին կրակի դադարեցման կոչ է անում»,- ասված է հայտարարության մեջ:

Թուրքիայի վերոնշյալ գործողություններին արձագանքել է նաև ԱՄՆ-ի փոխնագահ Ջո Բայդենը: Նա հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուի հետ: Հեռախոսազրույցի ժամանակ Բայդենը նշել է, որ ԱՄՆ-ն այժմ ջանքեր է գորածդրում, որպեսզի քրդերը չօգտվեն  ներկայիս իրավիճակից   և զերծ մնան Թուրքիային սահմանամերձ  նոր տարածքներ գրավելուց: Բայդենը Թուրքիային կոչ է արել դադարեցնել հրետակոծությունները քրդական ուժերի ուղղությամբ:
Բայդենը վերահաստատել է ԱՄՆ-ի աջակցությունն Անկարային «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) դեմ պայքարում:

Հիշեցնենք, որ փետրվարի 14-ին  երեկոյան Թուրքիայի զինված ուժերը (ԶՈՒ) «Fırtına» տեսակի թուրքական  հաուբիցներով հրետակաոծել են թուրք-սիրիական սահմանամերձ Ազեզ քաղաքի հարավարևելյան  Մարանաս շրջանը, որտեղ գտնվում էին Սիրիայի քրդական ուժերի զինանոցները:

Աղբյուր`    Ermenihaber.am
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ