Ջենիֆեր Էնիսթոնը հեռուստաշոուին ներկայացել է առանց ներքնազգեստի /ֆոտո/
Հոլիվուդյան դերասանուհի Ջենիֆեր Էնիսթոնը, հյուրընկալվելով ըկերուհու` Չելսի Հենդլերի հեռուստաշոուին, հայտնվել է սեւ տաբատով եւ կաշվե տոպով, որոնք ամենայն մանրամասնությամբ ի ցույց են դրել դերասանուհու մարմինը: Մի պահ Հենդլերը նայել է իր հյուրին եւ բացականչել. “Երբ Ջենը հայտնվում է ինչ-որ մի շոուում, բոլոր խոսում են նրա արտահայտիչ կրծքերից: Այսօր ես ինքս եմ դրա ականատեսը”:
Ջենիֆերը հավանաբար ամաչել է եւ բնազդաբար ձեռքերով ծածկել կրծքերը: Չնայած դա առաջին դեպքը չէ, երբ նա ներքնազգեստ չի կրել: “We’re The Millers” ֆիլմի նկարահանումների ժամանակ 43-ամյա աստղը հայտնվել է սպիտակ շապիկով, որն ավելի շատ ցուցադրել է, քան թաքցրել նրա բարեմասնությունները:
Հենդլերը խոսել է նաեւ Ջենի նշանադրության մասին: Օգոստոսին նրա ընկերը` Ջասթին Թերուն, նրան մատանի էր նվիրել եւ ամուսնության առաջարկություն արել: Խոսելով սիրելիի մասին` Ջենիֆերը հուզվել ու նույնիսկ արտասվել է: Չնայած որ Թերուն արտաքնապես բավականին հմայիչ է, Ջենիֆերը խնդրել է նրան հարսանիքից առաջ վիրահատել քիթը, որն անմիջապես բամբասանքների առիթ դարձավ` իբր թե Ջենիֆերը ցանկանում է, որ նրա քիթը նմանվի Բրեդ Փիթի քթին: Սակայն պատճառը բոլորովին այլ է: Դերասանուհին նման որոշում է ընդունել այն բանից հետո, երբ լսել է սիրելիի խռռոցը: Բացի վիրահատությունից, Ջենիֆերը Թերուի առջեւ եւս մեկ պայման է դրել` նա պետք է ամուսնական պայմանագիր ստորագրի: