13 Մայիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Ամաչիր քո անարժանության համար

Առժամանակ դանդաղիր եւ զգույշ եղիր չարից, եւ դու քո անձի համար ամոթահար չես լինի, քանզի ամոթ կա, որ դեպքի մեղք է տանում, ամոթ էլ կա, որ փառք եւ շնորհ: Մի եղիր աչառու հակառակ քո անձի  եւ մի ամաչիր ի վնաս քեզ:

Նեղության պահին խոսքը մի արգելիր, քանզի ասվածից է ճանաչվում իմաստությունը, եւ խրատը` լեզվի խոսքերից: Մի եղիր ընդդեմ ճշմարտության եւ ամաչիր քո անարժանության համար:

Մի ամաչիր խոստովանել քո մեղքերը, մի դիմակայիր գետի հոսանքին, մի ենթարկիր քո անձը հիմարին, մի ակնածիր հզորից, մինչեւ մահ պայքարիր հանուն ճշմարտության եւ Տեր Աստված կպայքարի քեզ հետ:

Մի եղիր հանդուգն քո լեզվով եւ ծույլ ու դանդաղկոտ` քո գործերում: Մի եղիր քո տան մեջ առյուծի պես եւ դաժան` քո ծառաների հանդեպ: Թող ձեռքդ բաց չլինի վերցնելու համար եւ փակ` տալու ժամանակ:

Սիրաքի իմաստություն 4-23:36

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ