17 Ապրիլի, Հինգշաբթի, 2025
KFC

Հռիփսիմե Խուրշուդյանը ամուսնական զգացումներով կիսվեց Henaran.am-ի հետ

‘Ակտիվ հարս էի, բոլոր երաժշտությունները, երբ հնչում էին, պարում էի, շատ լավ անցավ’,-Henaran.am-ի հետ իր հարսանեկան մանրամասներով կիսվեց ծանրամարտիկ, Օլիմպիական մեդալակիր Հռիփսիմե Խուրշուդյանը: Նա երեկ է ամուսնացել: Հռիփսիմեի խոսքով`  հյուրերը ևս աշխույժ էին և ուրախ ու լավ ժամանակ են անցկացրել:

Ծանրամարտիկը մեզ հայտնեց նաև, որ այսօր իր ամուսնու` ծանրամարտիկ Տարոն Թովմասյանի հետ գնում են Ծաղկաձոր` հանգստանալու, որից հետո կվերադառնան և եթե ժամանակը ների, կմեկնեն արտերկիր:

Հարցին, թե ինչն է կնոջ մեջ փոխվում ամուսնությունից հետո, նորաթուխ հարսնացուն պատասխանեց.

‘Արդեն պատասխանատվությունն ավելի մեծ է լինում, որովհետև մտնում ես նոր կյանքի փուլ, եւ պարտավորված ես զգում քեզ’:

Հռիփսիմեն նշեց, որ մեկ տարի հանգստանալու է, որից հետո կվերադառնա մեծ սպորտ եւ համոզված է, որ կուրախացնի իր հաջողություններով: Իսկ ամուսինը` Տարոնը Henaran.am-ին մեզ վսահեցրեց, որ  չի խոչընդոտի կնոջ վերադարձին մեծ սպորտ:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ