ԱՄՆ-ի 5 նահանգներում արտակարգ դրություն է հայտարարված /վիդեո/
ԱՄՆ-ի Մասաչուսեթս, Քոնեքթիքուտ, Մեն եւ Ռոդ Այլենդ նահանգների նահանգապետերն արտակարգ դրություն են հայտարարել` կապված “Նեմո” ձյունախառն փոթորկի հետ, որը վրա է հասել երկրի հյուսիս-արեւելյան նահանգներին: Այս նահանգներում ժամանակավորապես արգելված է մեքենաների երթեւեկությունը, իսկ մարդկանց խորհուրդ է տրվում դուրս չգալ տներից, հաղորդում է “Reuters”-ը:
“CNN”-ի տվյալներով` 500 հազար մարդ արդեն իսկ մնացել է առանց էլեկտրականության: Բազմաթիվ օդանավակայաններ փակ են:
ԱՄՆ-ի հյուսիս-արեւելյան ափերին ձյունն սկսել է տեղալ փետրվարի 8-ի առավոտյան եւ շարունակվում է մինչ հիմա: Տարբեր գնահատականներով` ձյան ծածկույթը որոշ մասերում կարող է մինչեւ 90 սմ-ի հասնել:
Ենթադրվում է, որ “Նեմո”-ն կարող է դառնալ ԱՄՆ-ի պատմության մեջ վերջին 35 տարվա 10 ամենաուժեղ ձնաբքերից մեկը: